ՌԴ դեսպանին հրավիրել են Շվեդիայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Այսօր Շվեդիայի արտգործնախարարություն է հրավիրվել ՌԴ դեսպանը՝ կապված ԵՄ ութ պաշտոնյաների նկատմամբ ռուսական պատժամիջոցների կիրառման հետ՝ փոխանցում է РИА Новостиն՝ հղում կատարելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցչին:

Նշվում է, որ ՌԴ դեսպանին հրավիրել են՝ ՌԴ կիրառած միջոցների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար: Շվեդիայի ԱԳՆ-ն կարծում է, որ, «ի տարբերություն ԵՄ-ի պատժամիջոցներին, ռուսական պատժամիջոցները հիմնավորված չեն, իրավաբանորեն հստակ չեն և քաղաքական դրդապատճառներ են պարունակում»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵՄ երկրների ութ քաղաքացիների, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն