Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Եվրամիության
 |shantnews.am|
20:38 - 30 ապրիլի, 2021

Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Եվրամիության |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵՄ երկրների ութ քաղաքացիների, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր։ Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

ՌԴ արատաքին գերատեսչությունը հայտնում է , որ սա պատասխան է նախապես սահմանված ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»:

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միայն այս տարվա մարտին Ռուսաստանի վեց քաղաքացի ենթարկվել է «ԵՄ ապօրինի սահմանափակումներին»:

Ինչպես նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում, Մոսկվայի բոլոր առաջարկները «ուղղակի երկխոսության տարբերակով Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ծագած ցանկացած խնդրահարույց հարցերը լուծելու առաջարկները  անընդհատ անտեսվում կամ մերժվում են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել