2021-05-02-ffd5f77e-5dd2-4df0-9732-d3e1042671d2.jpeg

Իրանը հայտնել Է միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների մեղմացման մասին |shantnews.am|

shantnews.am: 

Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների կողմերը պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներից հանել բազմաթիվ անուններ ու կազմակերպություններ, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

«Համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցների ցուցակներից շատերի՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անունները բացառելու մասին, բայց կան նաև ուրիշները, որոնք դեռևս տարբեր պատճառներով այդ ցուցակներում են գտնվում։ Մեր բանակցություններն այդ մասով դեռ շարունակվում են»,-ասել է Արաքչին իր Telegram-ալիքում տեղադրված հարցազրույցում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն