Զարիֆը ներողություն է հայցում հանգուցյալ Սոլեյմանիի մասին մեկնաբանության համար |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Ինստագրամի էջում տեղադրած գրառմամբ ներողություն է հայցել Հեղափոխական գվարդիայի «Ալ-Քուդս» զորամիավորման հանգուցյալ հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիի հասցեին արված մեկնաբանությունների համար:

Վերջերս գաղտնազերծված զրույցում, որն, ըստ Իրանի արտգործնախարարության, հրապարակման ենթակա չէր, Զարիֆը քննադատել է Սոլեյմանիին, ասելով, թե գեներալը հաճախ է միջամտել արտաքին քաղաքականության հարցերում, բացի այդ, Զարիֆը նշել է, թե գեներալը դեմ էր միջուկային գործարքին և փորձել է ռուսների հետ գաղտնի եղանակով խափանել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը:

Զարիֆն Ինստագրամում տեղադրած ուղերձով հույս է հայտնել, որ «Սոլեյմանիի ընտանիքը և Իրանի ժողովուրդը ներողամտաբար կարձագանքեն այդ վիճահարույց մեկնաբանություններին»:

Զրույցի ձայնագրության հրապարակումը քաղաքական սկանդալ է առաջացրել Իրանում, որտեղ հունիսին նախատեսված են նախագահական ընտրություններ:

Գեներալ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդակայանի շրջանում ամերիկյան անօդաչու սարքի արձակած հրթիռից: Զոհվելուց հետո Սոլեյմանին ժողովրդական ընկալմամբ դարձել է թշնամական ուժերի հետ պայքարում նահատակված հերոս:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն