Կառավարությունը գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի դրույքաչափի բարձրացումը հետաձգել է մինչ 2020թ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը Ազգային ժողով ուղարկված Հարկային օրենսգրքի նախագծում պահպանել է գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման դրույթը,սակայն դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանել 2020թ հունվարի 1-ը: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց ԱԺ-ի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020թ-ի հունվարի 1-ից միայն:

Փոխնախարարի խոսքով՝ նրանք ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել էին պահպանել օրենսգրքով նախատեսվող դրույքաչափերը, սակայն դրանց հասնել որոշակի ժամանակի ընթացքում, օրինակ 2 տարում: Սակայն առաջարկը մերժել էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով