Կդադարեցվի Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերի և Ջրաբեր գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով