Պուտինն արձագանքել է Moderna-ի` կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութ ճանաչվելուն |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շուկայում ամերիկյան Moderna պատվաստանյութը «լավագույն» որակումն է ստացել, սակայն միայն 10 տարի անց է հնարավոր ասել, թե պատվաստանյութերից որն է արդիական և արդյունավետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Համաշխարհային հարթակում որոշել են աջակցել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna պատվաստանյութին, որի դեմ պայքարում է մեկ այլ ամերիկա-եվրոպական ընկերություն, և պայքարում է բավական ագրեսիվ կերպով: Սակայն դրանք իրենց հարցերն են», – ասել է Պուտինը Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ հանդիպման ընթացքում և նշել, որ օտարերկրյա գործընկերները խոսում են այդ պատվաստանյութի արդիականության մասին։

«Աստված տա, և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Ճիշտ է, դա պարզ կլինի միայն 10 տարի անց՝ տարիների արդյունքներից և վերլուծություններից հետո», – հստակեցրել է Վլադիմիր Պուտինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով