Պետդումայում մեկնաբանել են Փսակիի հնարավոր հրաժարականը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան ասել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից Ջեն Փսակիի հնարավոր հեռանալուց հետո ամերիկյան արտաքին քաղաքական հռետորաբանության բովանդակությունը դժվար թե փոխվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գոչծակալությունը։

Պանինայի մեկնաբանման համաձայն՝ Փսակին ամերիկյան դիվանագիտության «անքակտելի մասն» է և Բայդենի նոր վարչակազմի օրոք Պետդեպարտամենտի «ֆիրմային ոճի» անձնավորումը:

«Լավ կլինի, որ Փսակիի հեռանալով փոխվի ոչ միայն ամերիկյան արտաքին քաղաքական հռետորաբանության ձևը, այլև բովանդակությունը», – նշել է Պանինան և հավելել, որ այդ հարցում շատ քիչ հույս կա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն