Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի․ նախարար|armenpress.am|

armenpress.am: COVAX Facility նախաձեռնության միջոցով Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի: Այս մասին առցանց քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հստակ ժամանակ չգիտենք, թե երբ կստանանք, որովհետև ընդհանուր աշխարհում քիչ են պատվաստանյութերը, և բոլոր երկրները մրցում են, թե ով ավելի շատ և շուտ կկարողանա ձեռք բերել պատվաստանյութերը: Սա առաջին հերթին առողջապահական նշանակություն ունի, բայց կարևոր են նաև տնտեսական և քաղաքական բաղադրիչները: Մենք արդեն տեսնում ենք, որ այն երկրներում, որոնք լայնածավալ պատվաստումներ են իրականացրել, շատ արագ հիվանդացությունը նվազում է»,- ասաց Ավանեսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով