Բեռլինում ծաղկեպսակներ են դրել խորհրդային ռազմական հուշահամալիրում գտնվող «Մայր Հայրենիք» արձանի մոտ |armenpress.am|

armenpress.am: Բեռլինի Պանկովի շրջանում գտնվող խորհրդային ռազմական հուշահամալիրում մայիսի 8-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակների տեղադրման հանդիսավոր արարողություն:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, արարողությանը մասնակցել են Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը, նրա գործընկեր դեսպանները ԱՊՀ երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից:

Ծաղկեպսակներ են դրվել նաև Բեռլին-Պանկով շրջանի վարչակազմից, «Ձախեր» կուսակցությունից, «Զինվորական թաղումների խնամքի Գերմանիայի ժողովրդական միություն» կազմակերպությունից:

Նրանք ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի կենտրոնում գտնվող «Մայր Հայրենիք» արձանի մոտ: Ծաղիկներ են բերել նաև Բեռլինի բնակիչները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով