Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ |tert.am|

tert.am: Մերձավոր Արևելքի կարգավորման քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, Եվրամիություն) անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող ամենօրյա բռնությունների առնչությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում մայիսի 9-ին հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է EADaily լրատվականը:

«Քառյակի անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում ամենօրյա բռնություններով, մասնավորապես՝ Պաղեստինցիների և Իսրայելի անվտանգության ուժերի միջև անցյալ գիշեր Տաճարի լեռան վրա տեղի ունեցած բախումներով»,- ասված է հայտարարության մեջ:

«Մերձավոր Արևելքի քառյակի» անդամները Իսրայելի իշխանություններին կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել քայլերից, որոնք սպառնում են էլ ավելի սրվել: Քառյակի անդամները նաև մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմից պաղեստինյան ընտանիքների հնարավոր վտարման կապակցությամբ: Նրանք կոչ են արել պահպանել և հարգել Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով