Գյումրիում կայացել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում  մայիսի 9-ին Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանի մոտ հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ զոհված զինվորների, որին հաջորդեց պսակների զետեղման արարողությունը։ Այնուհետև Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ:

Տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթը: «Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է  ՝ խաղաղ երկինք: Այ երկինքը, որի արժանացել եք մեր պապերի շնորհիվ: Այս օրը առողջություն եմ մաղթում այն վետերաններին, ովքեր մասնակցել են Մեծ Հայրենականին, նաև թիկունքում են եղել՝ օգնելով հաղթանակի կերտմանը»,- նշեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:

Օրվա խորհրդով պայմանավորված՝ միջոցառումներ են նախատեսված նաև Գյումրու կենտրոնական զբոսայգում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով