Բուլղարիայի նախագահն արձակել Է խորհրդարանը եւ նշանակել նոր ընտրություններ |armenpress.am|

armenpress.am: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ստորագրել Է հրամանագիր Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) արձակման եւ հուլիսի 11-ին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Մայիսի 11-ին այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Ռումեն Ռադեւն իր հրամանագրով 2021 թվականի մայիսի 12-ին արձակում Է 45-րդ Ժողովրդական ժողովը: Պետության ղեկավարը նշանակում Է խորհրդարանական ընտրությունների անցկացում այս տարվա հուլիսի 11-ին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բուլղարիայի նախագահը նաեւ Ստեֆան Յանեւին նշանակել Է երկրի տեխնիկական կառավարության ղեկավար, կառավարություն, որն աշխատանքի կանցնի մայիսի 12-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով