ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախարար Ալի Ասղար Մունեսանին

ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարությունում տեղի է  ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը նախարար Ալի Ասղար Մունեսանի հետ։
 
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Ալի Ասղար Մունեսանին՝ Իրանում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող մեծ աշխատանքի համար։ Նա նշել է, որ ԻԻՀ իշխանությունների նմանօրինակ գործունեությունը և հոգատար վերաբերմունքը տարբեր կրոնական և մշակութային արժեքների և ժառանգության նկատմամբ չափազանց այժմեական է և կարող էր ուսանելի ուղերձ լինել տարածաշրջանի որոշ երկրների համար։
 
Նախարար Մունեսանը հանգամանալից կերպով ներկայացրել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ԻԻՀ կողմից կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաև առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակներում։
 
Զրուցակիցներն անդրադարձել են հայկական եկեղեցիների և հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, խոսվել է Երևանում Կապույտ մզկիթի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին։
 
Քննարկվել է նաև զբոսաշրջության ոլորտում համատեղ աշխատանքների ակտիվացման հարցը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով