Փաշինյանն ընդունել է կառավարության դիմաց ցույց անող Օպերայի աշխատակիցներին |24news.am|

Կառավարության շենքի դիմաց Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները առավոտից բողոքի ակցիա են անում։  
Մասնակիցները պահանջում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։ Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել նաև Կոնստանտին Օրբելյանին։

Ցուցարարներին է մոտեցել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, որից հետո որոշում է կայացվել, որ ակցիայի 7 մասնակիցներից կազմված խումբը կարող է ներս մտնել ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս պահին հանդիպումն ընթանում է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով