Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում վերջին 30 տարիների ընթացքում ամենալուրջ ժամանակներն են․ Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերություններում «վերջին 30 տարվա ընթացքում ամենալուրջ ժամանակներն են», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Որքան մեծ են մարտահրավերները, այնքան մեծ է հաղորդակցության անհրաժեշտությունը։ Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենալուրջն են վերջին 30 տարիների ընթացքում», – ասել է Մաասը Պոտսդամի հանդիպումների 25-րդ համաժողովի իր տեսաուղերձում։

Նա հիշեցրել է Բեռլինի և Մոսկվայի «քաղաքական հակասությունները», որոնք վերաբերում են Ռուսաստանում քաղաքացիական հասարակության վիճակի գնահատմանը, Ուկրաինայի սահմանին առկա իրավիճակին և Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործունեությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով