armenpress.am: Ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու օդաչու Է զոհվել Բելառուսում, Բարանովիչի քաղաքի մերձակայքում. այլ զոհեր ու ավերածություններ չկան: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բարանովիչիի մերձակայքում աղետի Է ենթարկվել գրոհիչ ավիաբազայի Յակ-130 ռազմական ինքնաթիռը… Ցավոք, երկու օդաչուները զոհվել են»,-ասվում Է գերատեսչության Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ այլ զոհեր չկան, ավերածություններ նույնպես չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: