factor.am: Ներգաղթյալների համար, որոնք Ռուսաստանի Դաշնությունում կացության իրավունք չունեն, սակայն հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով, չեն կարող լքել երկրի տարածքը, կստեղծվի հատուկ իրավական ռեժիմ. գրում է ՏԱՍՍ-ը։
Նոր իրավական ռեժիմը՝ «Վերահսկվող կացությունը», կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնց ելքը սահմանափակվել է՝ պատժաչափերը կրելու կամ դատական գործընթացներին մասնակցելու պատճառով: