ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների և նավատորմերի նկատմամբ։

«Հյուսիսային հոսք – 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ։ Ընդդիմախոսները պնդում են, որ այս նախագիծը կմեծացնի Գերմանիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից՝ Բեռլինին դարձնելով հանդուրժող ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ։

Ներկայում «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն