Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ իրենց գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հայտարարել է, որ Ռուսաստանը Միացյալ Թագավորության համար թիվ 1 սպառնալիքը ներկայացնող հակառակորդն է, հաղորդում է The Telegraph պարբերականը:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը խոսել է ռուսական ռազմածովայի ուժերի կողմից իրենց ափերի մոտ նկատվող ակտիվությունից:

«Մեզ պարբերաբար մեծ քանակությամբ ռուսական ռազմանավեր են այցելում: Իռլանդական ծովում ռուսական սուզանավ ենք նկատել, իսկ նման բան, կարծես թե, շատ վաղուց չէր եղել»,- ասել է բրիտանացի պաշտոնյան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով