tert.am: Հունգարական Wizz Air ավիաընկերությունն այսօրվանից սկսել է փոփոխել ինքնաթիռների երթուղին՝ շրջանցելով Բելառուսի օդային տարածքը: Մասնավորապես, Կիև-Տալին թռիչքն իրականացվել է Լեհաստանի օդային տարածքով: Այս մասին են վկայում միջազգային օդային տրանսպորտի մշտադիտարկումն իրականացնող Flightradar ծառայության տվյալները, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է՝ Կիևի Սիկորսկիի անվան միջազգային օդանավակայանից մեկնող ինքնաթիռը փոխել է Բելառուսի և Լեհաստանի օդային տարածքով անցնող ստանդարտ երթուղին:
Ըստ տարբեր գնահատականների՝ թռիչքի ընդհանուր երկարությունը միջին հաշվով աճել է 30 տոկոսով: