tert.am: Մոսկվան համարում է, որ Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիրներից մեկի՝ Ռոման Պրոտասևիչի կալանքը Բելառուսի ներքին գործն է: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիրներից մեկի` Ռոման Պրոտասևիչի ձերբակալման մասին տեղեկությունը, որը գտնվում էր օդանավում և ներառված էր ծայրահեղական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Մենք համարում ենք, որ այս հարցը Բելառուսի ներքին գործն է: Տեղեկություններ կան, որ բացի Ռոման Պրոտասևիչից, ինքնաթիռ չի վերադարձել նաև Ռուսաստանի քաղաքացի: Այս հարցով Մինսկում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է նրա հարազատների և Բելառուսի իշխանությունների հետ, նրանք պատրաստ են տրամադրել հյուպատոսական օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ: