ՀՀ նախագահը և ՌԴ դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի և գերիների վերադարձի հարցերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանի սահմանային իրավիճակին, պատերազմից հետո մեր երկրում ստեղծված մարդասիրական խնդիրներին, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով