Սիրիայում այսօր նախագահական ընտրություններ են |tert.am|

tert.am: Սիրիայի Արաբական Հանրապետությունում այսօր կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այս մասին գրում է EurAsia Daily-ն՝ նշելով, որ ֆավորիտն է պետության ներկայիս ղեկավար Բաշար ալ-Ասադը:

Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում երկրի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Ռահմոնը հայտնել է, որ ընտրություններին կմասնակցի ավելի քան 18 միլիոն քաղաքացի: Նրա խոսքով՝ քվեարկություն տեղի կունենա 12 102 ընտրատեղամասում, որոնք կբացվեն ժամը 07:00-ին և կաշխատեն մինչև 19:00-ն:

Ռահմոնը նշել է նաև, որ իշխանությունները նախապես ձեռնարկել են անհրաժեշտ սանիտարական և կանխարգելիչ միջոցառումներ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի սպառնալիքը:

«Ամեն ինչ արվել է քաղաքացիների հարմարավետության համար: Նրանց մնում է պահպանել սոցիալական հեռավորությունը և օգտագործել պաշտպանիչ դիմակներ», – շեշտել է նա:

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ Ասադը,

նախկին պատգամավոր Աբդալլահ Սալում Աբդալլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային:

Սիրիայում նախագահը պաշտոնավարում է 7 տարի ժամկետով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով