2021-05-28-2abba5ad-0a78-4263-99cf-29d5a01a637b.jpg

Գերիների վերադարձի հետ կապված ամենօրյա ջանքեր ենք գործադրում․ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ Հայաստան վերադարձի խնդիրը ժամանակի հարց է, այն գործոններից մեկն է, որով Ադրբեջանը ցանկանում է ազդել ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա: Մայիսի 28-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  

«Գերիների հետ կապված հարցը մեր ամենացավոտ խնդիրն է: Այն ժամանակի հարց է: Գերիների վերադարձի հետ կապված ամենօրյա ջանքեր ենք գործադրում, առանց չափազանցնելու: Իհարկե, ամեն օրը և իրենց համար, և ընտանիքի անդամների համար շատ լուրջ տառապանք է և փորձություն: Եվ իմ համոզմունքն այն է, որ դա ժամանակի հարց է և մեծ հաշվով, համոզված եմ, որ ընտրություններից հետո կինտեսիվանա այդ գործընթացը, որովհետև գերիների գործոնը և մյուս գործոններն օգտագործվում են Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Նաև այդ է պատճառը, որ չեն վերադարձնում: Չեմ ասում, որ միակ պատճառը դա է, բայց պատճառներից մեկն է: Դրանով ուզում են ցավացնել մեզ, մեր ժողովրդին, դրանով ցավացնել անձամբ ինձ»,- ընդգծեց Փաշինյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն