2021-06-01-e68f25ca-3dca-47b7-85d9-3b9e9c32e028.jpg

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը |tert.am|

tert.am: Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Անցակետը բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, անձնագրի համար, հեռախոսահամար, էլ. Հասցե, քաղաքացիություն, բնակության երկիր, Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց): 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն