tert.am: Հունիսի 16-ին ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում Ժնևի օդային տարածքը կարող է փակ լինել քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Լորենց Ֆրիշկնեխտը:
«Ընթացքի մեջ են օդային տարածքի մոնիթորինգի նախապատրաստական աշխատանքները: Ներկայում մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել: Հնարավոր միջոցները ներառում են օդային տարածքի մոնիթորինգը, մարտական ինքնաթիռների և ցամաքային ՀՕՊ համակարգերի տեղակայումը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի համար օդային տարածքի օգտագործման սահմանափակումը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: