Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ սահմանային իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Այս պահին նույն իրավիճակն է, ինչ նախկինում կար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե ի՞նչ է հաջորդելու՝ նա ասաց. «Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու: Բանակցությունների արդյունքնով պետք է փորձենք մեր գերիներին վերադարձնել: Բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար հետ աշխատում են»-ասաց նա և այլ մանրամասներ չներկայացրեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով