Ռուսաստանի փոխարտգործնախարարը ժամանել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր ժամանել է Բաքու, որտեղ բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ «ռուսական և ադրբեջանական պատվիրակությունները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր»։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` կողմերը մտքեր են փոխանակել նաև «տարածաշրջանում ծավալված վերջին գործընթացների մասին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն