ՀՀ նախագահի հրամանագրով Մարգարիտ Ազարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը․ Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական», – ասված է նախագահի հրամանագրում:
Մարգարիտ Ազարյանը ավելի վաղ ազատվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:
Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: