tert.am: Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Տեղեկությունը հաստատել է նույն գյուղի բնակիչ Սեյրան Սահակյանը։
Նա նաև հայտնել է, որ այս պահին փողոցներում հավաքված գյուղացիների թիվը գնալով նվազում է. «Հիմա գյուղում շատ ոստիկաններ կան՝ հնարավոր բախումները կասեցնելու նպատակով»,-ասել է նա։