addebcb97c40e49d63bff229ef961617.jpg

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը |news.am|

news.am։ Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհդարանական ընտրություններում ոչ մի կուսակցություն ձայների 20 տոկոս չի հավաքել, իսկ երեք առաջատար կուսակցությունները ստացել են մոտ արդյունքներ, տեղեկացնում է երկրի արդարադատության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո Սոցիալ-դեմոկրատական (ընդդիմադիր) կուսակցությունը հավաքել է 17,7 տոկոս կամ խորհրդարանում ունի 40 տեղ, (նացիոնալիստական) «Իսկական ֆիններ»-ը հավաքել է 17,5 տոկոս կամ 39 տեղ, Կոալիցիոն կուսակցությունը ստացել է 17 տոկոս ձայն կամ 38 տեղ, (կառավարող) «Ֆինլանդական կենտրոն»-ը ստացել է 13,8 տոկոս կամ 31 տեղ, «Կանաչ միությունը»՝ 11,5 տոկոս կամ 20 տեղ, մնացածները՝ 10 տոկոսից պակաս»,- ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն