2021-06-08-a1629492-d11f-4469-adf0-cd7a2f4d1f9b.jpg

Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 11 երեխաներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են․ ԱՆ |armtimes.com|

armtimes.com: Սուր գաստրոէնտերիտ նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված նախադպրոցական տարիքի 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մնացած 6-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից: 

Վերը նշված մեկ երեխան հիվանդանոցից դուրս է գրվել ծնողների ստորագրությամբ: Նրա առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Երեխան բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: 

Երեխաների մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառների մասին հնարավոր վարկած չի նշվում: Խաչատրյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ հստակ կլինի լաբորատոր հետազոտության արդյունքները ստանալուց հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն