Տիգրան Սիմոնյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ Տիգրան Սիմոնյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Իսկ որոշումը ստորագրել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, քանի որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնել ս.թ. հունիսի 7-ից 18-ը  ներառյալ  և այդ ընթացքում նրան փոխարինում է Տիգրան Ավինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով