ԱՄՆ-ում ձերբակալվել է Կապիտոլիումի գրոհին մասնակցած շուրջ 500 մարդ |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են այս տարվա հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին այս կամ այն ​​կերպ ներգրավված շուրջ 500 մարդու: Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 10-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական կոմիտեում ելույթի ժամանակ հայտարարել է ՀԴԲ ղեկավար Քրիստոֆեր Ռեյը:

«Մենք արդեն ձերբակալել ենք այս իրադարձություններում ներգրավված շուրջ 500 մարդու, այս թիվը կավելանա», – ասել է նա:

Ռեյի խոսքով՝ ձերբակալված անձինք մեղադրվում են կոնկրետ հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են գրոհի ընթացքում: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ իշխանությունները չեն հետապնդել հունվարյան իրադարձությունների մասնակիցներին իրենց տեսակետների և գաղափարախոսության համար:

«Հունվարի 6-ի իրադարձությունները վտանգ էին ներկայացնում ինչպես Կոնգրեսի անդամների, այնպես էլ ամբողջ երկրի համար, սակայն անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն կոնկրետ հանցագործությունների համար», – ասել է Ռեյը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն