ՌԴ-ն և Ֆրանսիան քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ առկա իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է news.ru կայքը:

«Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով