Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը մեկնաբանելով իրեն ծեծի ենթարկելու լուրերը՝ հայտնեց, որ ինքը չի տուժել և ամեն ինչ նորմալ է:

Այս մասին նա հայտնեց Արաբկիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ:

«Որոշ սուտ լուրեր են տարածվել, թե իբր հունիսի 9-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՔՊ կուսակցության որոշ անդամներ վնասվել են: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Արաբկիրի բակերից մեկում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել, փորձել են խոչընդոտել մեր քայլերթը, իրազեկման ակցիաները, սակայն ամեն ինչ նորմալ է, չեմ տուժել, որևէ մեկը չի տուժել: Մենք շարունակել ենք իրականացնել մեր քայլերթը բակերում և այսօր էլ կրկին մեկնարկել ենք արշավը Արաբկիր վարչական շրջանից»,- նշեց Արշակյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև