2021-06-13-0bd2eb06-c7e2-4b8a-974e-c538a0cafed3.jpg

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին: Թեմայի հետ կապված դեսպանության ֆեյսբուքյան էջում երեք լեզուներով շնորհակալական հրապարակում է արվել:

«Շնորհակալություն Վրաստանի ղեկավարությանը` հայ գերիներին Հայաստան վերադարձման գործում ցուցաբերած աջակցության համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ մասնակցությամբ` ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն