ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ավտոերթով հասել է Սյունիք. չնախատեսված կանգառ «Զանգեր»-ի մոտ |armtimes.com|

armtimes.com: Նախընտրական քարոզարշավի շրջանակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային միասնության ավտոերթով հասել է Սյունիքի մարզը:

Մեքենաների շարասյունը հարկադրված կանգառ է կատարել Սյունիքի մուտքի՝ «Զանգեր»-ի մոտ, որտեղ սյունեցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար հյուրասիրություն էին կազմակերպել:  Դիմավորման արարողություններից հետո ավտոշարասյունը շարունակել է ճանապարհը:

ՔՊ-ն Սյունիքի մարզում քարոզարշավ կիրականացնի այսօր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով