Աբխազիայում բնակիչը կրակ է բացել ռուսաստանցի զբոսաշրջիկների ուղղությամբ. կան վիրավորներ |tert.am|

tert.am: Աբխազիայում Ռուսաստանի 2 քաղաքացի վիրավորվել է հրաձգության հետևանքով, որը բացել է տեղի բնակիչը` Պիցունդա քաղաքի «Սամշիտովայա Ռոշչա» պանսիոնի տարածքում գտնվող «Ապսնի» ռեստորանում: Այս մասին տեղեկացնում է Свободная Пресса հրատարակությունը:

Հանրապետության ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ ռուսաստանցիների և տեղի բնակչի միջև վեճ է սկսվել, ինչի հետևանքով վերջինս զբոսաշրջիկներից մեկին ատրճանակից 3 վիրավորում է հասցրել ձախ ոտնաթաթի և երկու ծնկի շրջանում, իսկ մյուսին` 6 վիրավորում ձախ ոտքի շրջանում:

Հաղորդվում է, որ տուժած ռուսաստանցիները ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո նրանց տեղափոխել են Ռուսաստանի Դաշնության տարածք` հետագա բուժման նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն