Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի որոշ հասցեների, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացու փողոցի թիվ 2ա, 18, 14, 10, 16, 20, Այգեստան փողոցի թիվ 89 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1 04 հեռախոսահամարով»,– տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով