Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ կհամակարգեն իրենց Զինված ուժերի գործողությունները», – այս մասին նշված է երեկ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից Շուշիում ստորագրված հռչակագրում, որի տեքստը հրապարակվել է Բաքվում մի քանի ժամ առաջ։

«Եթե համաձայնագրի կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից առկա է ագրեսիա կամ ագրեսիայի վտանգ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հանդեպ, ապա փաստաթուղթը ստորագրած երկրները խորհրդակցություններ են անցկացնում և անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում միմյանց՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն», – նշված է թուրք-ադրբեջանական համաձայնագրում։

Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են՝ «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով