2021-06-18-d8dec7d8-6be7-4560-8f85-48dcfd2e4c2f.jpg

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է  Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային և 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև գործընկերական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, ինչը կոմիտեի համար դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ աղբյուր:

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկկողմանի համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում, որի արդյունքում իրականացվել են մի շարք տեխնիկական աջակցության ծրագրեր` ուղղված հարկային վարչարարության ռազմավարական ընտրությանը, հարկային կարգապահության բարելավմանը, հարկային կարգապահական ռիսկի կառավարման ռազմավարության զարգացմանն ու իրականացմանը և մի շարք այլ կարգավորումներին: Արդյունքում՝ ներդաշնակեցվել և կանխատեսելի է դարձել հարկային և մաքսային ռազմավարությունը, վարչարարությունը ու հարկային դաշտը,- ընդգծել է կոմիտեի ղեկավարը:

Կողմերը քննարկել են 2021թ. ապրիլին ԱՄՀ-ի գարնանային հանդիպումների շրջանակում նախանշված համագործակցության ուղղությունները: Մասնավորրապես՝ անդրադարձ է կատարվել անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների, շահութահարկի ու եկամտային հարկի ճեղքի գնահատմանը, ինչպես նաև միջազգային հարկմանը և շահույթի տեղաշարժին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև էլեկտրոնային վարչարարության բարելավման ուղղությամբ, ինչն էլ կնպաստի հարկային և մաքսային ոլորտում երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն