Ռուսաստանի Կեմերովոյի մարզում ավիավթար է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Կեմերովոյի մարզում Let L-410 երկշարժիչ օդանավը կոշտ վայրէջք է կատարել, որի հետևանքով մահացել է յոթ մարդ, մեկ տասնյակից ավելին վիրավորվել են՝ փոխանցում է Russia Today-ը:

Հայտնի է դարձել, որ օդանավում եղել է 20 մարդ: Տեղական իշխանությունների հավաստմամբ՝ վթարի պատճառ է դարձել շարժիչներից մեկի խափանումը: Որոշում է կայացվել անմիջապես վայրէջք կատարել: Օդանավը տեղափոխել է մի խումբ պարաշյուտիստների: Դեպքի վայր է  ուղարկվել ուղղաթիռ՝ տուժածներին տարհանելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն