Չավուշօղլուն հուսով է` Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, թե այսօրվա ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները։

«Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, հավելելով՝ պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, թե՛ Բաքուն, թե՛ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար։

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, թե երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով