Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի համագործակցությունը ՀՀ-ի նոր խորհրդարանի հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցությունը Հայաստանի ընտրված խորհրդարանի հետ՝ հույս հայտնելով, որ

Հայաստանի նոր ղեկավարությունը ևս կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Մատվիենկոն այս մասին  հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես հույս ունեմ, որ և´ Հայաստանը, և´ Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես շահագրգռված կլինեն շարունակել ՌԴ-ի հետ տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական համագործակցությունը, այդ թվում միջխորհրդարանական փոխգործակցությոընը», – ասել է Մատվիենկոն:

 «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա դրանք առայժմ նախնական են։ Գիտեք, որ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն առաջին տեղեկություններով հայտնի է, որ կհաղթեն այն քաղաքական ուժերը, որոնց հետ ՌԴ-ն արդեն աշխատել է վերջին տարիներին, որոնց հետ կազմակերպվել են աշխատանքային շփում, համագործակցություն, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», – ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն