Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կվերսկսվի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո․ Ադրբեջանի փոխվարչապետ |hetq.am|

hetq.amՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները կշարունակի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը նա գնահատել է որպես բավական կառուցողական։

«Ինչպես գիտեք, Հայաստանում ընթանում է ընտրական գործընթաց, ձևավորվում է նոր կառավարություն։ Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո, եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը։ Մինչ այս պահը տեղի ունեցած հանդիպումներին ցուցաբերվել է կառուցողական մոտեցում»,- Մուստաֆաևի խոսքերը մեջբերել է Trend գործակալությունը։

 

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն