Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Մոսկվա |armtimes.com|

armtimes.com: Հինգշաբթի ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Մոսկվա՝ ակնկալելով Ռուսաստանի հետ կանխատեսելի ու կայուն հարաբերություններ, հայտնում է Interfax-ը:

Նա հիշեցրել է Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ Վաշինգտոնն ու Մոսկվան պատասխանատու են կառուցել նորմալ հարաբերություններ:

«Մենք պետք է համագործակցենք այնտեղ, որտեղ այն համապատասխանում է մեր փոխադարձ շահերին, իսկ որտեղ տարաձայնություններ ունենք, կարևոր է վարել բաց և անկեղծ երկխոսություն», – ասել է Սալիվանը:

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների դեսպանների աշխատանքի վայր վերադառնալու մասին համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 16-ին Ժնևում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովում: Անցյալ կիրակի՝ հունիսի 20-ին, Վաշինգտոն վերադարձավ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն