armenpress.am: Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հունիսի 25-ին Գյումրու «ինֆեկցիոն հիվանդանոց» դիմած երեխաների վիճակը մնում է միջին ծանրության: Այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 16 երեխա և 7 մեծահասակ: Նրանք այսօր կմնան հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: