Ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է Շաքիի ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով․ ՇՄ նախարարության պարզաբանումը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի’ քաղաքացիներ,

Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:
Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում:
Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել։
Շնորհակալություն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն